Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ընդդիմության գլխավոր խնդիրը մեկն է՝ չմսխել ժողովրդի ձևավորած քաղաքական կապիտալը

Ընդդիմության գլխավոր խնդիրը մեկն է՝ չմսխել ժողովրդի ձևավորած քաղաքական կապիտալը
09.06.2026 | 17:10


Անկախ նրանից, թե վաղը ինչ որոշում կկայացնի ընդդիմությունը, այսօր արդեն մեկ քաղաքական իրողություն ակնհայտ է․ հայ հասարակության կեսից ավելին մերժում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կուրսը և գործող իշխանության վարած քաղաքականությունը։

Սա պարզապես թվերի կամ ընտրական վիճակագրության հարց չէ։ Սա հանրային տրամադրությունների արտահայտություն է, որը ձևավորվել է վերջին տարիների իրադարձությունների, անվտանգային մարտահրավերների, պետական ինստիտուտների նկատմամբ վստահության անկման և երկրի ապագայի շուրջ խորացող մտահոգությունների ազդեցությամբ։ Խոսքը հարյուր հազարավոր քաղաքացիների մասին է, որոնք տարիներ շարունակ ակնկալում են նոր օրակարգ, նոր մոտեցումներ և նոր քաղաքական պատասխանատվություն։

Բայց հիմա ամենակարևոր հարցը Նիկոլ Փաշինյանի մասին չէ։ Ամենակարևոր հարցը ընդդիմության մասին է։ Այս իրավիճակում ընդդիմության գլխավոր խնդիրը մեկն է՝ չմսխել ժողովրդի ձևավորած քաղաքական կապիտալը։

Քաղաքական վստահությունը ամենադժվար ձևավորվող և ամենահեշտ կորցվող ռեսուրսն է։ Ոչ ոք չի կարող անվերջ հիասթափեցնել սեփական ժողովրդին և հետո պահանջել նրա վստահությունը։ Հայ ժողովուրդը նոր հիասթափության ռեսուրս այլևս չունի։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 4076

Մեկնաբանություններ